Հայկական կողմի բանակցային ռազմավարության նոր ելակետեր են բանաձևվում․Շահան Գանտահարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման ամենից ուշագրավ կետը հաստատումն է Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության։

«Սա կարող է լինել ուղենիշ՝ հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության մշակման։ Բելգիայի խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում նաեւ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին՝ նշելով միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը։ Բելգիական բանաձեւի այս նախագիծը ըստ էության լրացնում է Ֆրանսիայի Սենատի որոշմանը Արցախի ճանաչման առումով»,- ասաց նա։

Գանտահարյանը հավելեց՝ ընկալելով Ֆրանսիայի կամ ընդհանրապես Եվրոպայի վերջին գործընթացներից դուրս մնալու իրողությունից բխած այս քայլերի քաղաքական տրամաբանությունը, այդուհանդերձ պետք է նկատել, որ երկու որոշումներում բանաձևվել են բանակցային ռազմավարության գերակա երկու ուղղություն՝ Արցախի (ԼՂԻՄ) տարածքային ամբողջականության վերականգնման եւ այդ սահմաններով անկախության ճանաչման առաջադրանք։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։

Բաձևում նշվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը, զերծ մնալ տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից, ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։

Հայերեն Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ