Ռուս խաղաղապահներն ապահովել են ևս մեկ դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսումը ԼՂ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ նախօրեին ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքի ականազերծման աշխատանքները, աջակցել են շինարարական աշխատանքների իրականացմանը և ապահովել են անհրաժեշտ գույքի և սարքավորման մատակարարման անվտանգությունը:

Խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում աշակերտներն ու ուսուցիչները, որոնք ուսումնական գործընթացն անցկացնում են այնպես, որպեսզի լրացվի բացը, որն առաջացել է հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով:

Նշվում է, որ ռուս զինծառայողների ջանքերի շնորհիվ այլ բնակավայրերում ևս իրականացվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում են տարածքների և օբյեկտների ականազերծումից հետո:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին

ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ

Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Հայտնի է 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Կիպրոսի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությանը