ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է ԼՂ-ին տրամադրի հումանիտար օգնություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պետք է օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությամբ նման կարծիք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ռոբ Փորթմանը: Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների հանձնաժողովին ֆինանսավորում տրամադրել` 2021 թվականի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծի շրջանակում՝ կարգավորելու Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը:

Մենենդեսն ու Փորթմանն ընդգծել են ճգնաժամի սրությունը և ամերիկյան օգնության կարևորությունը: «Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակն ահավոր է և ձմռան մոտենալուն պես ավելի կվատանա»,-նշել են սենատորները: Որպես օրինակ նրանք ներկայացրել են կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև «Թուրքիայի կողմից աջակցություն ստացած՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը, որը երկարաժամկետ վնաս է հասցրել տարածաշրջանի ենթակառուցվածքին և հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի տեղահանությանը, այդ թվում 90 տոկոս կանանց և երեխաների»,-ասված է հաղորդագրությունում: Սենատորները նշել են, որ ռազմական գործողությունները միգուցե դադարեցվել են, սակայն հասցված վնասը շարունակում է հանգեցնել մահվան, միջազգային հանրության վճռական գործողությունների բացակայության պայմաններում:

Նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի իր վաղեմի ավանդույթը՝ տրամադրելով հումանիտար օգնություն նրանց, որոնք ավելի շատ դրա կարիքն ունեն, մասնավորապես, հազարավոր էթնիկ հայերին, որոնք ստիպված լքել են իրենց տները կամ այլ կերպ տուժել են բռնություններից:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում