Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք
1 րոպեի ընթերցում
![Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1036436.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին Մաշտոցի պողոտայում ընթացող ցույցի ընթացքում:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք պայքարի մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները:
Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: