Արցախ

Մեկ օրում Հայաստանից 846 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

1 րոպեի ընթերցում

Մեկ օրում Հայաստանից 846 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զինվորականների միջնորդությամբ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանի տարածքից մեկ օրվա ընթացքում 846 մարդ է վերադարձել Ղարաբաղ: Բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է նա:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում