Արցախ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ

1 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր: Երկու երկրների համագործակցությամբ իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերը շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում