Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական. Ժիրայր Միրզոյանը պարզաբանեց ՌԴ ՊՆ-ի և իրենց տվյալների տարբերությունը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքայինկառավարման ևզարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել և ուղեկցել են Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23-հազար արցախցու:

«Շատերը վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային միջոցներով: Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել: Ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել»,-մանրամասնել է նախարարը:

Անդրադառնալով վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են: Ուստի պետության կողմից այժմ վարձակալվում են գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, աշխատանքներ են տարվում այն գյուղական առանձնատների ձեռքբերման ուղղությամբ, որոնց սեփականատերերը փաստացի չեն բնակվում այնտեղ:

«Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հրթիռահրետակոծության հետևանքով բնակարան կորցրած բնակչությանը, ապա քաղաքապետարանը գույքագրել է վնասները: Մասնակի վնասված բնակարաններն արագ վերականգնվում են և տրամադրվում բնակիչներին: Առավել խոշոր ավերածությունների ենթարկված շենքերի բնակիչներին տեղավորելու հնարավորություն կընձեռվի դրանց վերականգնումից հետո միայն»,-ասաց նախարարը:

Վան Նովիկով

Հայերեն العربية English Русский

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով