Արցախ

Մինչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

1 րոպեի ընթերցում

Մինչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ամեն օր Լեռնային Ղարաբաղ է վերադառնում ավելի քան 2 հազարմարդ,որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը,այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում