Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկը» կրկին ամենապահանջվածն է. մանկական, հոկտեմբեր, 2020

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկը» կրկին ամենապահանջվածն է. մանկական, հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է«Բոքոնիկը»գիրքը:Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երկրորդ հորիզոնականում էԳրիմ եղբայրների «Գայլըևյոթուլիկները»: Մայր այծը, տնից դուրս գալով, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Օգտվելով հարմար առիթից՝ գայլը թակում է այծի տան դուռն ու խաբում, որ նրանց մայրն է: Խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Երրորդ հորիզոնականում էԱթաբեկ Խնկոյանի«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Ովէապրումտնակում»հեքիաթը չորրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիրՎլադիմիր Սուտեևիհեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հինգերորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Վեցերորդ հորիզոնականում էԱստրիդ Լինդգրենի«Էմիլը Լյոնեբերգայից»վիպակների ժողովածուն: Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում Աստրիդ Լինդգրենը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղ կերակուրները, առասպելներն ու սովորույթները:

Յոթերորդ տեղում է«Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Ութերորդ հորիզոնականում էԴեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը»գիրքը: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն... Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»իններորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Տասներորդ հորիզոնականը զբաղեցնում էԿլոդ Ռուայի«Բաղձալի Բարովեկածը»:Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Բոքոնիկը» Բուկինիստ 59
2 * «Գայլը և յոթ ուլիկները» Բուկինիստ 56
3 -1 «Շաղգամը» Բուկինիստ 41
4 * «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 38
5 -2 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Զանգակ 32
6 *

Աստրիդ Լինդգրեն

«Էմիլը Լյոնեբերգայից»

Զանգակ 21
7 -1 «Հայկական հեքիաթներ» GSM 18
8 +2 Դեյվիդ Լիչֆիլդ «Արջը և դաշնամուրը» Զանգակ 15
9 -2

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 14
10 նոր Կլոդ Ռուա«Բաղձալի Բարովեկածը» Զանգակ 9
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում