Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ իրականացնել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս-Թալիշ ուղղություններում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով՝ Շուշիի հատվածներում արդեն ավարտվել են որոնողական աշխատանքները։

«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում Մարտունի, Մարտակերտ, Մատաղիս-Թալիշ ուղղություններում, իսկ հաջորդ ուղղությունը լինելու է Ֆիզուլին և Հադրութը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում, թույլտվություն ունենալու դեպքում կսկսենք որոնողական աշխատանքները»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում նույնպես իրականացվում են որոնողական աշխատանքներ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։

Արցախի փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։

Ավելի վաղ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերմանաշխատանքները։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան