Արցախ

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները, ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում, սոցիալական աջակցություն ստանալու համար այսուհետ կարող են դիմել Երևանում գործող օպերատիվ շտաբ, որտեղ բացվել է շահումյանցիների աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է կենտրոնի աշխատանքների համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին կացարաններով և կեցության այլ միջոցներով ապահովելու համար շրջվարչակազմը հնարավորինս աջակցություն էր ցուցաբերում դեռևս սեպտեմբերի 27-ից:

«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից: Մինչ այդ շրջվարչակազմը զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասաց նա:

Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած շահումյանցիների սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:

Ասվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում