Վարչապետը գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նոյեմբերի 25-ինվարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:

Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Հայերեն English Français Русский

Բուլղարացի իմունոլոգը հայտնել է, որ կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ շոգը բացասաբար են ազդում մարդու առողջության վրա․ BTA

«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Սիոն»-ին բարդագույն մրցակից է համարում

Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. Գոռ Մանվելյանը՝ «Սիոն»-ի դեմ խաղի մասին

ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԳԼՃԿ-ներում և ԱԲԼԿ-ներում պահանջվում է խստագույն վերահսկողություն

ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը