ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա պատգամավոր Արման Աբովյանը:

Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը:

Սահմանդրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հայաստանի անվտանգության՝ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Հայաստանի համար այսօր բաց են աշխարհի բոլոր զենքի շուկաները. Փաշինյան

Պուտինը Նյու Դելիում կայացած բանակցությունները բովանդակալից և արդյունավետ է որակել

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին

ՀՀ կառավարության նիստ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքը

Պարույր Հովհաննիսյանն ավարտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնավարումը