1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալյանը հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիմ Բալայանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ, նոյեմբերի 23-ին հացադուլ էր հայտարարել նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը: