Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հայտնել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը:

Նա գրել է. «Կյանքից հեռացել է իմ ընկեր, մեծ մարդ Զավեն Սարգսյանը: Հանգչիր խաղաղությամբ»:

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում 1947 թվականին: 1972-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ աշխատել է ավագ տեխնիկ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Եղել է «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ, 1974-1986թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։

1986 թվականին նշանակվել էՀայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը: 1992-ից մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը:

Նա լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից: Որպես լուսանկարիչ աշխատել է Փարաջանովի հետ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում