Արցախ

ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել ԼՂ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել ԼՂ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել ՌԴ պաշտպանության նախարարության սակրավորներ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել մասնագետներ, տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ խաղաղապահ գործողություն գոտում խնդիրների կատարման համար:

Երևան է տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ ներառյալ ռոբոտատեխնիկական «Уран-6» բազմաֆունկցիոնալ ականազերծման համալիրներ, զրահամեքենաներ։

Անձնակազմը և տեխնիկան կտեղափոխվեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և տեղ հասնելուն պես նրանք կսկսեն կատարել ինժեներահետախուզական առաջադրանքներ, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծում, պայթուցիկ առարկաների ոչնչացում Լեռնային Ղարաբաղի շրջաններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում