Հասարակական

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը 

1 րոպեի ընթերցում

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Սրբազանի մասին տարածված տեղեկությանը, թե նա մահացել է։

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։

Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,-գրել է Վահրամ քահանա Մելիքյանը ու հորդորելայսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում հետևել պաշտոնական լրատվությանը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել են տեղեկություններ, թե Պարգև Սրբազանը մահացել է:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը միկրոինֆարկտ է տարել, սակայն առողջական վիճակը կայուն է, իրեն լավ է զգում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում