Պաշտոնական

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

1 րոպեի ընթերցում

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մեսրոպ Առաքելյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ Առաքելյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն` Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում