Մշակույթ

Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև, որ տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի մյուս գործընկերների հետ: «Լեռնային Ղարաբաղում լռել են զենքերը: Հիմա մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի մեր գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք կրակը ժառանգության և մշակույթի նկատմամբ, որպեսզի պահպանենք ու վերականգնենք ողջ տարածաշրջանի բազմազան և հարուստ ժառանգությունը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մակրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում