Հասարակական

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները դիտակետերում ստուգում են անցնող բոլոր ավտոմեքենաներում զենքի, պայթուցիկ նյութերի առկայությունը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները հսկողություն են իրականացնում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ գնացող ամբողջ ճանապարհին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճանապարհի բացումը թույլատրել է ապահովել տեղի բնակչության տեղաշարժն անձնական մեքենաներով, ինչպես նաև սննդամթերքի և այլ իրերի տեղափոխումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում