1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Խոակին Կապառոսին:
«Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն: Շնորհավորում ենք Ազգերի լիգայի B լիգա բարձրանալու կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրված է «Սևիլիայի»թվիթերյան էջում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայիC դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայիB դիվիզիոնում: