Հասարակական

Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. այն բարեհաջող ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. այն բարեհաջող ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ևս մեկ վիրահատության է ենթարկվել:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում