Արցախ

Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից նոյեմբերի 17-ին 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը Երևանից ուղևորվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Փախստականների անվտանգ վերադարձը և իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչների՝ շփման գծի ուղղությամբ տեղաշարժի անվտանգության ապահովումը կազմակերպվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարմամբ և վերահսկմամբ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները:

Ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում