Պաշտոնական

Շավարշ Քոչարյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ` Շավարշ Քոչարյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Շավարշ Քոչարյանը 2008թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում