Հասարակական

Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց՝ կառավարության շենք ներխուժելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց՝ կառավարության շենք ներխուժելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, երբ մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք ու վնասել գույքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակված տեսանյութին կից Մանե Գևորգյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:

Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ»։

Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինէ ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում