Արցախ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարը լիարժեքորեն պահպանվում է. ՊԲ

1 րոպեի ընթերցում

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարը լիարժեքորեն պահպանվում է. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում