Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ խաղաղապահները հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից:

«Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 չվերթ։ Նոյեմբերի 15-ին ընթացքում իրականացվել է 20 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայերեն العربية Русский

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Վրաստանի և Հունգարիայի խորհրդարանները ստորագրել են շրջանակային գործընկերության համաձայնագիր

Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԵՄ-ն Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնում է առանց վիզայի ճամփորդելու հնարավորությունը

ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ նախագահն ընդունել է ժամկետային զինծառայողների

Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Տիգրան Մանսուրյանին նվիրված առաջին մենագրությունը նորովի կբացահայտի կոմպոզիտորին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

ՀՀ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին, շնորհավորել հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ

Հունվարի 28-ի միջոցառումների անոնս