Արցախ

Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպավում է, որ նոյեմբերի 16-ին կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին:

Վարչապետի խոսքով՝ ինչպես ամեն օր, այսօր առավոտյան էլ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ: «Եվ ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել՝ իհարկե այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը, տեմպը աճում է»,-ասաց Փաշինյանը:

Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ։ Ում տները վնասված են, կվերականգնվեն, ենթակառուցվածքները կվերականգնվեն, տնտեսությունը կսկսի աշխատել: Փաշինյանը շեշտեց, որ դա ամենակարևոր անելիքն է, որի ոււղղությամբ ՀՀ և Արցախի կառավարությունները պետք է կենտորանան: Նա կարևորեց նաև այս գործընթացքում կամավորների ներգրավվումը: «Սպասվում է, որ առաջիկա օրերին, թերևս հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը՝ դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան»,-ասաց վարչապետը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում