ՀՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործըթնացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ դատախազության հայտարարության մեջ:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Դատախազությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները ապաքաղաքական համակարգեր են, որոնք գործում է բացառապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա և այս իմաստով չունեն ոմանց՝ կրակից շագանակներ հանելու թաքնված ամբիցիաներին հագուդ տալու, դրանից բխող խրատներով առաջնորդվելու կարիք։ Հատկապես հայ ժողովրդի համար ներկայիս օրհասական օրերին դատախազությունը, առավել քան երբևէ, գործում է իր ժողովրդի և պետության առջև ունեցած պատասխանատվության խորը գիտակցությամբ, և իր իրավասությունների շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի ապահովման դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հակազդելու համար՝ անկախ նրանց, թե նման սպառնալիքները որ կողմից, ինչ շրջանակներից կդրսևորվեն և ի հայտ կբերվեն։ Ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազությունը և դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի և անհեռանկար գործելակերպից»,-ասված է հաղորդագրությունում:

Հայերեն Русский

Նորընտիր իշխանությունները ժողովրդից հստակ մանդատ են ստացել․ Կոնջորյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը

Չինաստանը հայտարարել է Կուբային վճռականորեն աջակցելու մասին

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

Գինու լայն տեսականի, ազգային երգ ու պար․ կանցկացվի Արենի գինու փառատոնը

ՀՀ վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին