Արցախ

Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ 

1 րոպեի ընթերցում

Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին փախստականների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երևան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ:

Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում: Ռուսաստանի զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգությունը շփման գծի հատվածում ՝ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում