Արցախի նախագահը և ՌԴ հարավային օկրուգի զինդատախազը կարևորել են գերիների և դիերի փոխանակման գործընթացի մեկնարկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը»,- գրել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը և Դմիտրի Շուվարկինը երկուստեք կարևորել են հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

Հայերեն Русский