Արցախ

Արցախը և Ադրբեջանը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արցախը և Ադրբեջանը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախը և Ադրբեջանը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Արցախի ԱԻՊԾ տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ:

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի կողմերի համաձայնությամբ, փրկարար ջոկատները Շուշի քաղաքի շրջակայքի մի քանի ուղղություններով՝ հիմնականում լեռնային և անտառային գոտիներում իրականացրել են որոնման աշխատանքներ, որին հաջորդել է Ադրբեջանի հետ դիերի փոխանակման գործընթացը:

Որոնումներն առաջիկա օրերին կշարունակվեն այն բնակավայրերում՝ որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում