Արցախ

Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

3 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝Ադրբեջանի կողմից կատարվածպատերազմական հանցագործություններըև ադրբեջանական ագրեսիայիընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները:Նանշել է, որպատերազմիընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2միջանկյալզեկույց ադրբեջանականվայրագություններիվերաբերյալ, 3 փակ զեկույց՝հայռազմագերիներիևզինծառայողներիդիակներինկատմամբանմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝Շուշիի ՂազանչեցոցՍուրբԱմենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ:

Արձանագրված փաստերնավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններիև ընդհանրապես միջազգային հանրությանհամար՝համապատասխան քայլեր ձեռնարկելու ևԱդրբեջանի հանցավոր վարքագիծըպատշաճորեն դատապարտելու ևկանխելուհամար:

ԻրհերթինԲարոնուհիՔերոլայնՔոքսըընդգծելէ,որերկարտարիներշարունակԱրցախիժողովրդիիրավունքներիմասինմշտապեսբարձրաձայնելէմիջազգայինհարթակներում,իսկպատերազմիընթացքում՝կոչարելշահագրգիռկառույցներին՝գործնականքայլերովապահովելարցախցիներիիրավունքներիպաշտպանությունը:Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա:

Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:

Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում