Սպորտ

Ուրուգվայը Սուարեսի և Կավանիի գոլերի շնորհիվ հաղթեց Կոլումբիային

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայը Սուարեսի և Կավանիի գոլերի շնորհիվ հաղթեց Կոլումբիային

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային թիմը Մունդիալ-2022-ի որակավորման փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս հաղթեց Կոլումբիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բառանկիլյա քաղաքի Մետրոպոլիտանո մարզադաշտում կայացած խաղում Ուրուգվայը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Կոլումբիայի դարպասը: Ուրուգվայի կազմում աչքի ընկան Կավանիին, Սուարեսը և Նունյեսը: Այս տուրից հետո Ուրուգվայի հավաքականը մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Առաջատարը Բրազիլիան է, իսկ Կոլումբիան 7-րդն է:

Հաջորդիվ Ուրուգվայի հավաքականը կխաղա Բրազիլիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում