Արցախում արագացված տեմպով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ամենօրյա կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը, ահազանգերը տեղ են հասցվում:

«Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր կարգով պետք է տեղավորվեն Երևանում: Նախարարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի, Երևանում բնակվելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, վիրավոր զինվորներ: Նպատակն այն է, որ նրանք կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն»,-ասաց Միքայել Վիրաբյանը: Նա վստահեցրեց, որ այս պահին անօթևան, փողոցում հայտնված քաղաքացի չկա: Բոլորն ապահովվում են կացարանով, դրանք հյուրանոցներ են, հյուրատներ, անհատների բնակարաններ և այլն: Միքայել Վիրաբյանը նշեց, որ արցախցիներին հյուրընկալած ու աջակցած անձանց ֆինանսական հարցերը մեղմելու համար նախագծեր են պատրաստվում: Հյուրանոցների, հյուրատների հետ կապված կոմունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա:

Ի՞նչ ռազմավարություն է մշակվում այն արցախցիների հետ կապված, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ դրանք հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, Միքայել Վիրաբյանը հիշեցրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը:

«Շուտով բոլորս կհամոզվենք, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է բնակվելու համար հաճելի վայր: Այսինքն՝ բոլոր աշխատանքներն այդ ուղղությամբ արվելու են: Ասեմ, որ առաջնահերթության կարգով բնակարանային խնդիրները լուծվելու են Արցախի տարածքում»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ Միքայել Վիրաբյանը տեղեկացրեց, որ Արցախում բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջնահերթ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա և այլն: Նա համոզմունք հայտնեց, որ 15-20 օրվա ընթացքում մայրաքաղաքում և հարակից շրջաններում այդ հարցերը կարգավորված կլինեն:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի