Ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ. ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 13-ին հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացրել դրանից ելքերի գտնելու վերաբերյալ:

Նշելով, որ հանրությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը, հասարակական համերաշխությունն ու ազգային միասնականությունը: Ըստ նախագահի, կան բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն դրանք պետք է կարգավորվեն միմիայն օրենքի և օրինականության սահմաններում, պետք է կարողանալ ոտքի կանգնել, ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ:

Հայերեն English Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ