Neues Deutschland-ի խմբագիրը ԼՂ հայության ծանր վիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթըր Շթայնիգերը Լեռնային Ղարաբաղի հայության ներկա ծանր իրավիճակը նաև Եվրոպական միության քաղաքականության արդյունք է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շթայնիգերն իր հոդվածում այս հանգամանքը պայմանավորել է նրանով, որ ԵՄ-ն աջակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` շարունակելով զենք վաճառել նրան, որն էլ օգտագործվեց Ադրբեջանի կողմից:

«Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև Եվրոպական Միության քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան»,- գրել է գերմանացի մեկնաբանը:

Լրատվամիջոցի խմբագիրը նշել է, որ Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի կողմից: Փիթըր Շթայնիգերը հավելել է, որ այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոփոխված աշխարհագրությամբ:

«Բաքուն ստանում է տորթի մի մեծ կտոր: Ալիևը համարձակվեց հարվածել փոքր «Արցախի Հանրապետությանը», քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում: Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թևում ներքաշվելու պատերազմի մեջ՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակի քարտ-բլանշ տրվել»,- նշել է Շթայնիգերը:

Գերմանացի խմբագրի խոսքով` Ադրբեջանի և Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված էր:

«Հաղթանակի տրիումֆն ամրապնդում է Ալիևի դիրքերը: Բոլոր կողմերը օգնեցին նրան հաջողելու գործարքում»,- գրել է Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբանը:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել