Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ԼՂ այն տարածքներ, որտեղ պետք է իրականացնեն առաքելությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ կկատարեն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զինվորական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ և տեղակայեն ռուսական դիտակետով խաղաղապահ զորակազմ ՝ ԼՂ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ -76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադներից ավելի քան 400 ռուս խաղաղապահներ արդեն ժամանել են հակամարտության գոտի:

Նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ