Արցախ

Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է. խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է. խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ստեփանյանը:

Արցախի Պաշտպանության բանակն էլ հայտնում է, որ ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են: «Հարավ-արևելյան (Մարտունու) ուղղությամբ ևս ՊԲ ուժերը դրսևորում են արդյունավետություն: Նշված հատվածում ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում