Հասարակական

Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան.ԼՐԱՑՎՈՂ

1 րոպեի ընթերցում

Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան.ԼՐԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Մարտերը ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում: Մեր զորքը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը ընթանում է վերջին 3-4 օրը, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Չեմ ուզում վաղաժամ գնահատական տամ: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում