Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ. Արցախի նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է` հայրենիքի պաշտպանները կենաց-մահու պայքարում կանգնած են մինչև վերջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Հարությունյանը գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:

Հայերեն English Русский