Արցախ

Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին ադրբեջանական հերթական կեղծ լուրերը: «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Պողոսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հրապարակել էր լուսանկար Շուշիում անցկացվող հանդիպումից, որին ներկա էր նաև Սեյրան Օհանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում