Արցախ

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 6-ին, ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նոյեմբերի 5-ի դրությամբ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ուներ կենդանի ուժի 7290 կորուստ, ինչպես նաև ընդհանուր առմամբ կորցրել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում