Եկեք հույսներս դնենք մեզ վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ. Արցախի ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ:

«Այո, շատ շատերը հասկանում են մեզ, այո, շատ շատերը ցավում են մեր կորուստների մեր տառապանքների համար, բայց սա ուղղակի մարդկայնորեն: Երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքները էական չեն նրանց համար: Էական է քաղաքականը, տնտեսական կամ, միգուցե, այլ շահերը, բայց ոչ արժեքները, ոչ մարդու իրավունքները` անձամբ ես համոզվել եմ, որ էական չէ: Ով առայսօր մեզ օգնել է միանշանակ շնորհակալ ենք բոլորին` դա կլինի անձնապես, տարբեր կազմակերպությունների կողմից, թե պետությունների կողմից: Ով հետագայում էլ մեզ կօգնի նույնպես շնորհակալ ենք, բայց այդ աջակցությունը բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու և պատասխանատուներին պատժելու համար»,- ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով` այս եզրահանգումը բոլորը պետք է իրենց մտքում ունենան, քանի որ իրեն հաճախակի են հարցնում քաղաքացիները, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը արդյոք չեն ցանկանում գալ, օգնել:

«Ես բոլորին անկեղծորեն ասում եմ, որ եկեք հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների, մեր դիրքապահների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,- ընդգծեց Բեգլարյանը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է