Արցախ

Շուշիի շրջակայքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման օպերացիան շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Շուշիի շրջակայքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման օպերացիան շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի շրջակայքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման օպերացիան շարունակվում է և շարունակվելու է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ:

«Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց թշնամու ոչնչացման օպերացիան Շուշիի շրջակայքում շարունակվելու է»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով`Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը փոքր խմբերով և զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել է նորից առաջ գալ, սակայն հետ է շպրտվել՝ կրելով կորուստներ:

«Օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական, հարավային ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում թշնամին փոքր խմբերով հրետանու աջակցությամբ, փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ՝ ձախողվելով և կրելով կորուստներ»,- նշեց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում