Ստեփանակերտում «Արմենպրես»-ի թղթակիցն այլ լրագրողների հետ ընկել է հրետակոծության տակ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության: Արկերից մեկն ընկել է փողոցում՝ բեկորային վնաս հասցնելով ավտոմեքենաներին, ինչպես նաև դիմահայաց հարևան շինությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է նաև, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2027-ին կնվազի 2.5 մլրդ դրամով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին