Արցախ

Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվել են պայթյունի ձայներ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվել են պայթյունի ձայներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում:

«Ստեփանակերտի հարակից տարածքներում են լսվել պայթյունների ձայներ: Այս պահին քաղաքն Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում մեր (արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ ականների պայթեցման- խմբ.) աշխատանքների ձայները, պարզապես մարդիկ երբեմն այդ ձայները շփոթում են»,- ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ժամեր առաջ կարճ ժամանակով Ստեփանակերտում միացել էր նաև օդային տագնապի ազդանշանը:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում