Արցախ

Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտում հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ստեփանակերտի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, մեր զինված ուժերին հաջողվեց խոցել այն: ԱԹՍ-ը ընկել է մոտակա անտառները»,- ասաց Թադևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում