Արցախ

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

1 րոպեի ընթերցում

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը:

Ավելի վաղ, հոկտեմբերի 31-ի առավոտյան և կեսօրին Ադրբեջանը շարունակել էր կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ստեփանակերտը, Մարտունին,Մարտակերտը Շուշին հայտնվել էին հակառակորդի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում