Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցներ կպարգևատրվեն. Նախագահն ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:

Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։

Թանկագի՛ն բարեկամներ,

Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:

Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»,-ասված է ուղերձում։

Հայերեն English Русский

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերում

Հայաստանը սփյուռքի մենթորը չէ, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան

Գյումրիում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Կյանքից հեռացել է իտալացի քաղաքական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Էմմա Բոնինոն

Սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական համակարգ կներդրվի

Խաղաղության պայմաններում Հայաստանի զբոսաշրջային ողջ պոտենցիալն օգտագործելու խոչընդոտներ չկան. Փաշինյան

Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Մոխայի օդանավակայանին, իսկ հութիները Կարմիր ծովում կղզի են գրավել

Նման պայմանավորվածություն, որ ես պետք է Բաքու այցելեմ, չկա. Ալեն Սիմոնյան

Վերջին երկու ուսումնական տարում շուրջ 4000 նոր ուսուցիչ է ընդունվել դպրոցներ. Ժաննա Անդրեասյան

Հայաստանը գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու է՝ անկախ գնից. Փաշինյան